Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 16, 2013 13:40
Վեյկ ան Զեերում շարունակվող շախմատի փառատոնի գերմրցաշարում Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց: Նա 4-րդ տուրում, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, զիջեց Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդին: Արոնյանն ունի 1,5 միավոր: Աղյուսակը գլխավորում է Անանդը, որը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր:
Բ խմբում խաղացողՍերգեյ Մովսեսյանը 4-րդ տուրում պարտվեց Ռիչարդ Ռապորտին: Մովսիսյանն ունի 2 միավոր: 3,5-ական միավորով առջևում են Հոլանդիայի ներկայացուցիչներ Ռապորտը և Սերգեյ Տիվյակովը:






Facebook
Tweet This
Email This Post
