ԱՄՆ-ի բանակում ինքնասպաններն ավելի շատ են քան մարտում զոհվողները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 13:18

Անցյալ տարի ԱՄՆ-ի բանակում ինքնասպանություն են գործել աննախադեպ թվով՝ 349 մարդ: Այս ցուցանիշը գերազանցում է մարտական պայմաններում Աֆղանստանում զոհվածների թվին, հաղորդում է BBC-ին՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ մամլո քարտուղար Սինտիյա Սմիթին:

Սմիթը խոստացել է ընդարձակել Պենտագոնին առընթեր Ինքնասպանությունները կանխելու կենտրոնի գործունեության ընդգրկման ծավալները՝ ինքնասպանությունների թվի հետագա աճը կանխելու համար:

Ընդհանրապես ինքնասպանությունը 2010-2012թթ.-ների ընթացքում ԱՄՆ-ում գրանցված մահվան պատճառների «սանդղակում» 10-րդն է:

Որոշ փորձագետներ կանխատեսում են ամերիկյան բանակում ինքնասպանությունների թվի հետագա աճ նաև նոր սկսված տարում:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply