Յալտայի ամուրյան վագրիկներին առաջին անգամ ցուցադրեցին այցելուներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 13:14

Յալտայի կենդանաբանական այգու այցելուներին առաջին անգամ ցույց տվեցին ամուրյան վագրիկներին: Ձագերը լույս աշխարհ են եկել Նոր տարվա գիշերը և դեռ չեն բացել աչքերը: Առայժմ վագրիկները ապրում են իրենցից մեկ ամսով մեծ  երեք սպիտակ առյուծների  հետ: Ձագուկները սնվում են վեց անգամ`  հատուկ սննդակարգով: Քանի դեռ նրանք չեն ամրացել, նրանց տալիս են միայն կաթ և թեյ:

Ամուրյան վագրերը Կարմիր գրքում են գրանցված:  Աշխարհում նրանցից մնացել են միայն մոտ 500-ը: Յալտայի կենդանաբանական այգում նրանք իրենց լավ են զգում և պարբերաբար սերունդ են տալիս:

Ռուսաստանում օրինագիծ է մշակվում քրեական գործ հարուցելու Կարմիր գրքում գրանցված  կենդանիների որսի, տեղափոխման  համար: Այդպիսի գործողությունների պատիժը կարող է լինել ազատազրկումը  2-5 տարի ժամկետով: Այն պետք ընդունի Պետական դուման 2013թ.:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply