Մզկիթի մոտ կառուցվող տրանսֆորմատորի դեմ իր բողոքն արտահայտելու համար մտել է բետոնի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 13:06

Թուրքիայի Նիքսար շրջանային կենտրոնում գտնվող Չիլհանե մզկիթի իմամ, միևնույն ժամանակ Կրոնական արհմիության տարածքային ներկայացուցիչ Ալի Քոչը մզկիթի մոտ “Չամլըբելի էլեկտրացանց” բաժնետիրական ընկերության կողմից կառուցվող էլեկտրական տրանսֆորմատորի դեմ իր բողոքն է արտահայտել:

Իր ձայնը լսելի դարձնելու համար մզկիթի ընդհանուր տեսքը աղավաղող տրանսֆորմատորի համար նախատեսված բետոնաշաղախի մեջ է մտել, հաղորդում է թուրքական “T24” թերթը:

Իմամին համոզելու համար դեպքի վայր են եկել նահանգապետ Յուսուֆ Գյոքհան Յոլջուն և անվտանգության շրջանային ղեկավար Մուրադ Մութլուն:

Պաշտոնյաների հետ որոշ ժամանակ բանակցելուց հետո  իմամը դուրս է եկել բետոնաշաղախից:

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply