Վերին Արտաշատի բնակիչը թունավորվել է շմոլ գազից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 16, 2013 12:39
Հունվարի 15-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վերին Արտաշատ գյուղի 35-ամյա մի բնակիչ:Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տանը գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 740 անգամ:





Facebook
Tweet This