Կրակոցներ ամերիկյան երկու քոլեջներում.կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 12:30

ԱՄՆ-ում մեկ օրվա մեջ հասարակական վայրում կրակոցների երկրորդ դեպքն է արձանագրվում : Ամերիկյան Կենտուկի նահանգի, Հեզարդ քաղաքի քոլեջներից  մեկի տարածքում կատարված ողբերգության արդյունքում  կա երկու զոհ և մեկ  վիրավոր:

Ինչպես հաղորդել են ոստիկանության ներկայացուցիչները, դեպքը կատարվել է ուսումնական հաստատության ավտոկանգառում: Ըստ տեղեկությունների`  երկու մարդ, որոնք հավանաբար կրակողներն են եղել , հանձնվել են ոստիկանությանը:

Ավելի վաղ կրակոցներ են հնչել Միսուրի նահանգի, Սենտ-Լուիս քաղաքի քոլեջներից մեկում: Ուսանողը մտել է շենք և կրակել ուսումնական հաստատության աշխատակիցներից մեկի վրա, իսկ հետո կրակել իր կրծքին: Տուժածը` 40-50 տարեկան տղամարդ և հանցագործը ծանր վիճակում փոխադրվել են մոտիկ հիվանդանոցը:

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply