Իրանի իշխանությունները ենթարկվում են հոգևոր առաջնորդի՝ միջուկային զենքի մշակման արգելքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 12:02

Իրանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ պարտավոր են ենթարկվել հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի՝միջուկային զենքի մշակման արգելքի մասին ֆեթվային (կրոնական հրաման): Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

«Չկա ավելի բարձր նորմատիվ գործողություն միջուկային հետազոտությունների ոլորտում մեր գործունեության շրջանակների սահմանման համար»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհնամպարաստը:

Ֆեթվան, որի մասինխոսք է գնում, Խամենեին հրապարակել է ավելի քան 7 տարի առաջ: Իրանական իշխանությունները ժամանակ առ ժամանակ հղում են անում այդ հրամանին՝ փորձելով ապացուցել, որ միջուկային զենքի մշակումներ չեն իրականացնում, ինչի մեջ արևմտյան պետությունները մեղադրում են Թեհրանին:

Գործակալությունը նշում է, որ այդկերպ Իրանի իշխանությունները փորձում են վերսկսել բանակցությունները Արևմուտքի հետ տնտեսական պատժամիջոցների մեղմացման մասին:

Նշվում է, որ ներկայիս հայտարարությունն արվել է ԱԷՄԳ-ի հանձնաժողովի՝ Իրան կատարելիք նոր այցի նախաշեմին:

ԸստՄեհնամպարաստի՝ արևմտյան քաղաքական գործիչները հստակ պատկերացում չունեն իսլամի և ֆեթվայի նշանակության մասին: Նրա խոսքերով՝ Խամենեի հրամանի նշանակությունը ընդգծելու համար Իրանի իշխանություններն առաջարկում են այն գրանցել որպես միջազգային փաստաթուղթ:

Arax news

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply