Այրվել են ավտոմեքենաներ, ավտոտնակ, բնակարան, վագոն տնակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2013 11:53

Հունվարի 15-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.15-ին, մարվել` 19.34-ին: Ամբողջությամբ այրվել է Գ. Ջալալյանին պատկանող «Օպել Օմեգա» մակնիշի 26 OL 307 պ/հ ավտոմեքենան: Տուժածներ չկան:

Նույն օրը, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ամասիա գյուղի 22 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.32-ին, մարվել՝ 22.46-ին: Ամբողջությամբ այրվել է Ս. Մանուկյանին պատկանող տունը` գույքով (300 քմ մակերես):

Հունվարի 16-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում` Էջմիածնի Վազգեն Առաջին 45 շենքի մոտ գտնվող ավտոտնակում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.51-ին, մարվել` 01.54-ին: Ամբողջությամբ այրվել է երեք ավտոտնակ` 100 քմ մակերեսով և Մ. Տոնոյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 01.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ամասիա գյուղի թիվ 22 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.09-ին, մարվել՝ 05.39-ին:  Այրվել է Ս. Մանուկյանին պատկանող տան սենյակը` 40 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին, մարվել՝ 06.06-ին:  Ամբողջությամբ այրվել է Սարիբեկ Հարությունյանին պատկանող թիվ 30 վագոն-տնակը` գույքով 27քմ մակերեսով:

 

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply