ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2013 11:40

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր

միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Շիրակի մարզի Հովտուն, Դարիկ, Զարիշատ, Պաղակն, Բերդաշեն, Շաղիկ, դժվարանցանելի` Հայկասար, Տուֆաշեն, Հայրենյաց միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Դիտվել է 680 անգամ:
Print Friendly

Leave a Reply