Հիլարի Քլինթոնը կապրի 120 տարի. համոզված է ամուսինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 10:51

ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը համոզված է, որ իր կինը`պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն այժմ ապաքինվում է հիվանդությունից, երկար կապրի, քանի որ պինդ առողջություն ունի:

“Ես արդեն նրան ասել եմ, որ ինձանից հետո դեռ 3 անգամ ամուսնանա: Կարծում եմ, նա կապրի 120 տարի: Նա մշտապես ինքնակատարելագործվում է”,-կատակել է Քլինթոնը:

Ամուսինը  պատմել է, որ Հիլարին ընդամենը մեկ անգամ է պառկել հիվանդանոցում, այն էլ` երբ Չելսիին էր ունենում: “Հավատացեք, նա արագ է կազդուրվում”, -հավելել է Քլինթոնը իր հիմնադրամի կազմակերպած հանդիպման ժամանակ:

Հունվարի վերջին պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնին կփոխարինի Ջոն Քերրին: Քլինթոնի պաշտոնից հեռանալը կապված է  Բարաք Օբամայի  վերընտրվելուց հետո ադմինիստրացիայի նոր կազմի ձեևավորման հետ:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply