Գյումրիում ձյան ծանրությունից շենքի պատն է փլուզվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2013 11:00

Հունվարի 15-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Գյումրիի Մազմանյան 219 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Ջեմմա Սարգսյանին պատկանող տան (կառուցվել է 1937 թվականներին) չբնակեցված հատվածի արտաքին պատի (40 քմ) վերևի հատվածից երեք շարք քար (մոտ 6 քմ):

Դեպքի մասին տեղյակ են պահվել քաղաքապետարանի աշխատակիցները:

Բնակչին առաջարկվել է ժամանակավոր վերաբնակեցվել:

 

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply