Չիկագոյի օդանավակայանում մարդկային գլուխներով 3 արկղ են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 10:20

Չիկագոյի Օ’Հարա օդանավակայանի մաքսային ծառայությունը հայտնաբերել է մարդկային 18 գլուխներից բաղկացած բեռ:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի կեսին, սակայն ԶԼՄ-ներին միայն հիմա է հայտնի դարձել:

Պարզվում է, որ գլուխները  Հռոմում կիրառվել են  հետազոտության նպատակով ու հիմա Ամերիկա էին ուղարկվել կիզելու համար:

“Զմռսված գլուխներն անատոմիական նյութ են, որոնք կիրառվել են հետազոտություների համար: Դրանք պահպանվել են ինչպես հարկն է ու փաթեթավորված են եղել, երբ հասել են Չիկագոյի օդանավակայան”, -հայտարարել է Իլինոյսի դատաբժշկական ծառայության ներկայացուցիչը:

Սակայն, չնայած այն փաստին, որ գլուխները տեղափոխվում էին սառցախցիկներում ու մակնշումով էին, այդուհանդերձ,  ստույգ նշված չէր թե ուր են այն տեղափոխում:

Հիմա քննիչները փորձում են պարզել, թե հատկապես ուր էին տեղափոխում այդ անսովոր բեռը:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply