Կուբայում գլուխ է բաձրացրել խոլերան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 9:46

Կուբայի առողջապահության նախարարությունը տագնապ է բարձրացրել, քանի որ Հավանայի մի քանի շրջաններում խոլերայի ավելի քան 50 դեպք է արձանագրվել:

Ինչպես նշում են գերատեսչությունում, ձեռնարկված միջոցների շնորհիվ ներկայում վարակի փոխանցումը գործնականում կանխվել է: Այդուհանդերձ, մասնագետները   քաղաքացիներին թախանձագին խնդրում են պահպանել հիգիենան:

Անցած օգոստոսին Կուբայի իշխանությունները հայտարարեցին, որ կարողացել են ճնշել 10 տարվա ընթացքում խոլերայի բռնկման առաջին դեպքը: Այն ժամանակ հիվանդության օջախը Մանսանիլյո քաղաքն էր, որտեղ  գրանցված  հիվանդության 400 դեպքից 3-ը մահվան ելք ունեցավ:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply