Գրադարան առանց գրքերի. միայն համակարգիչներով զինված աշխարհի առաջին գրադարանը կբացվի Տեխաս նահանգում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 9:19

Տեխասի Սան Անտոնիո քաղաքում կբացվի աշխարհի առաջին հանրային գրադարանը, որտեղ գրքեր չկան:
Գրադարանի նախագիծը կազմել է Նելսոն Ուոլֆը Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունը կարդալուց հետո:
Ուոլֆը Տեխաս նահանգի դատավորներից է: Նա San Antonio Express-News հայտնել է, որ իր նախագիծը նպատակ չունի նախկին գրադարանային համակարգի փոխարինող հանդիսանալ, այն պարզապես հին համակարգից մի քայլ առաջ է:
Ծրագրվում է 4,989 քմ տարածքը վերածել ժամանակակից մի վայրի, որտեղ տեղադրված կլինեն էլեկտրոնային գրքեր կարադալու համար նախատեսված 100 շրջանառվող ծրագրեր, հատուկ երեխաների համար առանձին նմանատիպ այլ 50 ծրագրեր, 50 համակարգիչներ, 25 դյուրակիր համակարգիչներ և 25 պլանշետներ:
Նահանգի բնակիչները կարող են ցանկացած ժամանակ իրենց անհրաժեշտ էլեկտրոնային գիրքը իրենց հետ դուրս տանել 50 էլեկտրոնային ընթերցիչիցներից մեկի միջոցով, ինչպես նաև իրենց հետ բերել ցանկացած սարք և նրա մեջ ներբեռնել իրենց անհրաժեշտ գիրքը:
Ուոլֆը հայտնում է, որ անհրաժեշտ կլինի 250.000 դոլար առաջին 10.000 անուն էլեկտրոնային գրականությունը ձեռք բերելու համար:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply