Microsoft-ը ստեղծել է հատուկ սարք, որը ձեր ամբողջ սենյակը էկրանի է վերածում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 3:26

Microsoft ընկերությունը ստեղծել է զարմանալի պրոյեկտոր և սկաներ, որոնք ամբողջ հյուրասենյակը կվերածեն էկրանի:

Ընկերությունը հրաժարվեց հրապարակել, թե ինչպես է աշխատում  համակարգը՝ խոստանալով դրա մասին խոսել այս տարի ավելի ուշ կայանալիք համակարգչային գրաֆիկայի կոնֆերանսում:

IllumiRoom կոչվող սարքի աշխատանքի համար անհրաժեշտ է Kinect սենսոր Windows-ի տեսախցիկի գործարկման համար, ինչպես նաև պրոյեկտոր, որը անհրաժեշտ է էկրանի և օգտատիրոջ միջև պատկերներ ցույց տալու համար:

Kinect սենսորը հնարավորություն է տալիս կառավարել համակարգչային խաղերը, ինչպես նաև հատուկ սենսորի միջոցով ճշգրիտ կերպով արձագանքում է օգտատիրոջ շարժումներին:

Kinect սենսորը կարող է նաև ճանաչել ձեր սենյակի կահույքը: Այս ձևով սենսորը կարծես ներառում է ձեր սենյակի աթոռները և սեղանները խաղի մեջ կամ էլ հոլովակը այնպես է ադապտացնում շրջապատին, որ կահույքը անտեսանելի է դառնում:

Սենսորը կարող է այնպես ձևափոխել պատկերը, որ խաղացողը կարող է պարզապես հետ շրջվել և իր հետևում տեսնել իր «թշնամուն»:

 

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply