Կինը գողացել է գնացքը և մխրճվել բազմաբնակարան շենքի մեջ,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 2:54

Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի կայարանի 20-ամյա կին հավաքարարը գողացել է գնացքը և մխրճվել բազմաբնակարան շենքի մեջ, որից հետո բազմաթիվ վնասվածքներ է ստացել:
Գնացքը այնքան արագ է ընթացել, որ այն նաև գծից դուրս 100 մետր առաջ է շարժվել՝ նախքան շենքի մեջ մխրճվելը:
Գողության պահին գնացքը դատարկ էր, իսկ շենքի բնակիչներից ոչ մեկը չի վնասվել:
Դեռևս պարզ չէ, թե կինը ինչպես է կարողացել վերցնել գնացքի բանալիները: Երկաթգծի տեխնիկական սպասարկման աշխատակիցներից մեկը Expressen թերթին հայտնել է, որ իր կոլեգաներից մեկը կորցրել էր իր բանալիները և այս դեպքի մեջ իրեն է մեղադրում:
Չնայած վնասվածքներին՝ կնոջ վիճակը լավ է և նա ձերբակալվել է Ստոկհոլմի ոստիկանության կողմից հանրության համար վտանգավոր գործողություններ կատարելու համար:
Ներկայումս արագ արձագանքման ծառայությունը աշխատանքներ է տանում բազմաբնակարան շենքի փլուզումը կանխելու համար:

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply