8-ամյա փոքրիկ աղջկա հարցազրույցը վարչապետ Էրդողանի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 2:22

Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նստավայրում խորհրդակցության ժամանակ լրագրողների շարքում մի փոքրիկ աղջկա է նկատում: Պարզվել է, որ 8-ամյա Հալե Թուանան Հանչերքըրանը «Հարցազրույց մի քաղաքական գործչի հետ» դպրոցական ծրագրի համար ուզում էր զրուցել երկրի վարչապետի հետ:

Թուրքական «Hürriyet»-ից Ումիթ Չեթինը հաղորդում է, որ 2-րդ դասարանցի փոքրիկը խորհրդակցությունից անմիջապես հետո մոտեցել և սկսել է խոսել Էրդողանի հետ, ապա նրանք իրենց զրույցը շարունակել են վարչապետի աշխատասենյակում:
Փոքրիկ Հալեն Էրդողանին իր պատրաստած հարցերն է ուղղել, որոնք շատ հետաքրքիր են եղել:

-Թայիփ քեռի, Դուք քանի՞ երեխա ունեք:

-Չորս երեխա`երկու տղա և երկու աղջիկ:

-Վարչապետ լինելը ինչպիսի՞ զգացողություն է:

-Կարևոր պաշտոն լինելու չափ մեծ պատասխանատվություն է: Հայրենիքին, ժողովրդին ծառայելու հնարավորություն է տալիս:

-Ծանրաբեռնված կյանքի ռիթմի մեջ ինչպե՞ս եք պահպանում Ձեր էներգիան:

-Ես վատ սովորություններ չունեմ`ալկոհոլ չեմ օգտագործում և չեմ ծխում: Իմ միակ աշխատանքը`պաշտոնն է:

-Արդյո՞ք կարողանում եք ժամանակ հատկացնել Ձեր երեխաներին:

-Երեխաներս մեծ են, երեքը ամուսնացած են: Ես երեք թոռ ունեմ`երկու տղա և մեկ աղջիկ:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply