Սպանված քուրդ կանանց դագաղները կանայք են բարձրացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 2:15

Այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցած շաբաթ սպանված PKK-ի անդամ երեք կանանց թաղման արարողությունը Փարիզի Villiers-Le-Bel արվարձանում: Կանանց հոգեհանգիստը անցկացվել է Palace De Villiers կոչվող սրահում: Նրանց դագաղները կանայք են բարձրացրել և տարել արարողության սրահ:
Ինչպես հաղորդում է «Doğan» լրատվական գործակալությունը`թաղման արարողությանը արտասահմանից եկած մարդիկ էլ են մասնակցել, իսկ սրահի պատերին փաքցված են եղել զոհերի և Օջալանի նկարները, ինչպես նաև քրդական խմբավորմանը հատուկ գույներով պատկերներ, իսկ հանգուցյալների դագաղները ծածկված են եղել PKK-ի դրոշներով:
Հայտնի է դարձել, որ արարողությանը մասնակցել է նաև 1999-2009 թվականներին Եվրոխորհրդարանի պատգամավոր Ֆելեքսան Ուջան:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply