Freedom House: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանից ավելի ազատ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 2:05

Ոչ կառավարական Freedom House կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրատարակել է 2013թ.-ի զեկույցը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղը լավացրել է իր ցուցանիշը` “անազատ” երկրից դառնալով “մասամբ ազատ”: Ըստ կազմակերպության զեկույցի`նման գնահատականը պայմանավորված է 2012թ. հուլիսին ԼՂՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով:
Freedom House-ը գնահատում է պետությունների ղեկավարների վարքագիծը`համաձայն երկու չափանիշի`քաղաքական իրավունք և քաղաքացիական իրավունք:

Նույն այս զեկույցում Ադրբեջանը հիշատակվում է որպես անազատ և ոչ դեմոկրատական պետություն:

Ինչպես նշվում է ադրբեջանական “Haqqin” թերթում, Ղարաբաղում “ռազմական-օկուպացիոն” ռեժիմը ադրբեջանական իրականությունից վեր դասելը ադրբեջանական կողմը համարում է “անարդար և կողմնապահ”:

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply