Ինքնասպան ահաբեկիչը սպանել է իրաքցի պատգամավորին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 1:59

Ինքնասպան ահաբեկիչը սպանել է իրաքցի Իրաքիյա բլոկի սունի պատգամավոր Այֆան Սաադուն ալ-Էսսավիին և վեց այլ մարդկանց: Մինչ իրեն պայթեցնելը մարդասպանը փաթաթվել է պատգամավորին:
Երկու օր առաջ նույն վայրում ֆինանսների նախարար Ռաֆա ալ-Էսսավիի սպանության փորձ էր կատարվել:
Իրադրությունը հավանաբար էլ ավելի կսրի Իրաքում բռնկված լարվածությունը՝ ավելի խորացնելով քաղաքական ճգնաժամը:
Ֆալուջա հիվանդանոցի բժիշկ Ասեմ ալ-Համդանին տեղեկացնում է, որ ոճրագործությունից հետո զոհվել է Էսսավին, իր չորս թիկնապահները և երկու քաղաքացիներ: Կան վեց վիրավորներ՝ ներառյալ պատգամավորի չորս թիկնապահները:
Վերջին շաբաթների ընթացքում երկրի սունի արաբների շրջաններում տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնք աջակցություն էին ստանում Իրաքյան և սունի մյուս խմբերի կողմից:

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply