ԱԷՄԳ -ն ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 1:55

ՄԱԿ-ի միջուկային փորձագետները փորձում են Փարչին ռազմակայան մուտք գործելու իրավունք ստանալ: Իրականացվելու դեպքում դա կկատարվի որպես ատոմային զենքի փորձարկման կասկածներին ուղղված հետաքննության մի մաս:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նպատակն է չորեքշաբթի Թեհրանի հետ կայանալիք բանակցություններում իմի բերել Իրանի հետ աշխատանքային ձևաչափը՝ հետազոտությունները վերսկսելու նպատակով: Այս մասին Վիեննայի օդանավակայանում լրագրողներին ասել է ՄԱԳՏԷ գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նաքաերթսը՝ Թեհրան մեկնելուց առաջ:
«Մենք հուսով ենք, որ մեզ կթույլատրեն գնալ Փարչին, և եթե դրա հնարավորությունը ստանանք, ապա անպայման այդպես էլ կանենք»,-ասել է Նաքաերթսը:
ՄԱԳՏԷ-ն, որի առաքելությունն է կասեցնել միջուկային զենքերի տարածումը աշխարհում, մեկ տարի շարունակ փորձել է Թեհրանի հետ համակարգված գործունեության մասին ընդհանուր հայտարարի գալ, որի շնորհիվ գործակալության փորձագետները հնարավորություն կստանան ուսումնասիրել երկրի կասկածելի վայրերը և փաստաթղթերը:

Դիտվել է 1406 անգամ:
Print Friendly

Leave a Reply