Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալ-Ռաշեդի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 16, 2013 1:49

Հունվարի 15-ին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալի Ֆահդ Ռաշեդ Ալ-Ռաշեդն ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Ֆահդ Չարչօղլյանը Ալի Ռաշեդին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպան Չարչօղլյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակը, ինչը մեծապես կարող է նպաստել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների հետագա խթանմանն ու իրատեսական արդյունքների արձանագրմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջև կապերի հետագա առաջխաղացմանը: Ալի Ռաշեդը հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կվերաձևավորվի Քուվեյթ – Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը:
Հանդիպման ընթացքում պարոն Ալ-Ռաշեդը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկրի զարգացման գործում` նշելով Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների խորացման գործում իր անձնական ներդրման մասին:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Հայաստանի և Քուվեյթի օրենսդիր մարմինների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հնարավորությունները: Ալի Ֆահդ Ռաշեդ Ալ-Ռաշեդին է փոխանցվել ՀՀ ԱԺ նախագահի Հայաստան այցելության հրավերը: Կարևորելով Հայաստան այցելությունը, ՔՊ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն պատրաստ է իրականացնել մոտ ապագայում` Հայաստանի պատմամշակութային արժեքներին և տնտեսական հնարավորություններին ծանոթանալու, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր քննարկելու նպատակով:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply