Եվրոպան գտել է մուսուլմաններին օգտագործելու ձևը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 19:43

Գերմանիայում բնակվող 4 մլն մուսուլմաններին գերմանական տնտեսությունը նոր է բացահայտում: Վերջերս անցկացված հեռազոտության արդյունքում պարզվել է, որ գերմանական ընկերություններն ու գործարարները սկսել են օգտագործել մուսուլմանների բարձր գնողունակությունը իրենց նախագծերի զարգացման համար:
Այսպես Համբուրգի բնակիչ 25-ամյա Սելիմը իր նախաձեռնությամբ որոշել է համացանցի միջոցով ապրանք վաճառել մուսուլմաններին: Ուտելիք, հագուստ և նույնիսկ կրոնական գրքեր, ահա, թե ինչ է վաճառում երիտասարդը իր հաճախորդներին, որոնց թիվը 5 հազարի է հասնում:
Թուրքական «Zaman»-ը, վկայակոչելով «Bild» հանդեսին գործարար երիտասարդի տված հարցազրույցը, նշում է, որ համացանցային խանութը օրական 60-70 ապրանք է վաճառում:
Ինքնաթիռների ապագա ինժեները, իր ստեղծած վիրտուալ խանութից բացի, իրականացրել է նաև մեկ այլ նախագիծ`տաքսի ծառայություն մուսուլմանների համար, որը կանանց և տղամարդկանց իրարից առանձին է տեղափոխում:
Մասնագետների կարծիքով`էթնիկական և կրոնական շուկաները օրեցօր մեծանում են: Շատ գնումներ կատարողների մեծ մասը թուրքեր են, որոնք մոտ 20 մլդ եվրոյի հասնող գնողունակություն ունեն: Բացի այդ թուրքերը ակտիվ են նաև բանկային համակարգում: Օրինակ «Deutsche Bank»-ի 42 մասնաճյուղում մոտ 60 թուրք է աշխատում, և բանկը 60 հազար թուրք հաճախորդ ունի:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply