Ստամբուլում երեխաների համար համալսարան է բացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 18:01

Ստամբուլի Սկյուտար թաղամասում տարիների աշխատանքից հետո վերջապես Մանկական համալսարան է բացվել: Այստեղ կարող են սովորել թաղամասում բնակվող արտասովոր ունակություններ ունեցող 9 տարին լրացած այն երեխաները, որոնք հաջողությամբ կհաղթահարեն ընդունելության քննությունները:
Թուրքական «Haberler»-ը գրում է, որ ընդունելության քննություններին ընդհանուր առմամբ 750 երեխա է մասնակցել: Նրանք 180 հարցից բաղկացած թեստեր են հանձնել հիմնական ընդունակությունների, անձնական կարողությունների վերաբերյալ` երեք մակարդակով: Շուտով ընտրվելու են ամենաընդունակ երեխաները, և սկսվելու են ուսումնական պարապունքները:
Մանկական համալսարանում 292 երեխա է սովորելու, որոնց դասավանդելու են ակադեմիկոսներ, գիտության տարբեր բնագավառների լավագույն մասնագետներ:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply