Սիրիահայերը Լեռնային Ղարաբաղում անօրինական են բնակեցվում. Էլմար Մամեդյարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 16:35

Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Սիրիայից եկած փախստական սիրիահայերը անօրինական կերպով են բնակվում Լեռնային Ղարաբաղի տարածքում: Նրա խոսքերով`պաշտոնական Բաքուն ուշադիր հետևում է սիրիահայերի`Ղարաբաղում տեղակայվելու գործընթացին:
«Այս հարցը բարձրացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ»,-նշել է Մամեդյարովը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`ըստ Մամեդյարովի`խոսքը փախստական սիրիահայերի փոքր թվաքանակի մասին է, սակայն ամեն դեպքում Հայաստանը նրանց անօրինական կերպով է բնակեցումը Ղարաբաղի տարածքում:
Խոջալուի օդանավակայանի գործարկման մասին Մամեդյարովը հայտարարեց, որ այն կսկսվի միայն «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրս բերումից» և խաղաղ գործընթաց սկսելուց հետ:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply