Եգիպտոսում գնացք է կործանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 16:31

Եգիպտոսում Գիզայի շրջանում երեկ գիշերը Կահիրե ընթացող և զինծառայողներ տեղափոխող գնացքը շրջվել է`շեղվելով գծերից: Նախնական տվյալների համաձայն`15 զինվոր է զոհվել, 103 հոգի վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`գնացքի կործանման ականատեսները նշել են, որ զոհվածների թիվը երկու անգամ ավել է, սակայն Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հերքել է նման տեղեկությունը:
Աղետի վայրում ընթացող փրկարարական աշխատանքները շարունակվել են մինչև առավոտ: Երկաթգծային վարչությունը դեպքի վերաբերյալ առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply