Թուրքիայի բնակչության 9,1 տոկոսը գործազուրկ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 16:25

Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն`2012 թվականի հոկտեմբերին երկրում գործազրկության մակարդակը 9,1 տոկոս է կազմել: Եթե 2011 թվականի նույն ամսին Թուրքիայում 2 մլն 454 հազար գործազուրկ կար, ապա 2012-ին այդ թիվը հասել է 2 մլն 541 հազարի:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ թուրքական քաղաքներում բնակչության 11,2 տոկոսն է գործազուրկ, իսկ գյուղերում նրանց թիվը ավելի քիչ է`4,9 տոկոս:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply