Եվրախորհրդի կաշառակեր անդամը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 16:22

Ավստրիայի ՆԳ նախկին նախարար Էրնստ Շտրասսերը, որը 2009-2011թթ.-երին Եվրախորհրդի նստաշրջանի մասնակից է, կաշառակերության համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ն:

«Sunday Times» անգլիական թերթի լրագրողները, ձևանալով լոբբիստներ, Շտրասսերին առաջարկել են տարեկան 100 հազար ֆունտ Եվրախորհրդարանում անհրաժեշտ նախաձեռնություններն առաջ տանելու համար:

Շտրասսերի խոսքերով, ինքն անմիջապես հասկացել է, որ լոբբիստները շինծու են, սակայն որոշել է գործը հասցնել մինչև վերջ և իմանալ, թե ով է այդ ամենի հետևում կանգնած: Քաղաքական գործիչը ենթադրել է, որ «լոբբիստները» իրականում ԱՄՆ-ի գործակալներն են և իր պարտքն է համարել դիմակազերծել նրանց: Շտրասսերի «հետաքննությունը» ավարտվել է 2011թ. մարտին, երբ «Sunday Times»-ի լրագրողներն իրենց հայցը ներկայացրել են դատարան:

«Սա, հավանաբար, վերջին 20 տարիների իմ աշխատանքային գործունեության ընթացքում լսած ամենաանիմաստ արդարացումն է: Ավստրիայի ոչ մի դատարան դրան չի հավատա»,- հայտարարել է դատավոր Ջորջ Օլշակը և հրապարակել է դատավճիռը: Դատավորը նաև ասել է, որ Ավստրիայի ընդամենը մի քանի քաղաքացիներ են Շտրասսերին համարժեք հարված հասցրել երկրի հեղինակությանը:

Էրնստ Շտրասսերը իր մեղքը չի ընդունում: Նա նախապատրաստվում է բողոքարկել դատավճիռը:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply