Հայաստանի առաջնության մեկնարկում անակնկալներ չեղան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 27, 2010 17:47

Այսօր մեկնարկած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու խաղերում անակնկալներ չգրանցվեցին: Գյումրիում տեղի  «Շիրակը» 0:3 հաշվով զիջեց Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկին»: 6-րդ, 25-րդ և 71-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան Ալբերտ Թադևոսյանը, Մարկոսը, Վահագն Մինասյանը: Իսկ Դիլիջանում բարձրագույն խմբի առաջնության նորեկ տեղի «Իմպուլսը» նույն հաշվով պարտվեց Երևանի «Ուլիսին» `0:3: Գնդակները խփեցին Արտյոմ Ադամյանը (12-րդ րոպեին), Գագա Թբիլաշվիլին (29, 52): Ի դեպ, 3-րդ րոպեին 11 մետրանոց տուգանային հարվածը տանտերերի թիմից չիրացրեց Արման Մինասյանը: Վստահ խաղաց հյուրերի ռւսաստանցի դարպասապահ Վլադիմիր Մալկովը:
Մարտի 28-ին կկայանան«Միկա» – «Բանանց» և «Կիլիկիա» – «Գանձասար» հանդիպումները:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply