Տոներին գրանցվել են 4 սննդային և 6 գազի արտահոսքի թունավորումներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 15, 2013 16:08

Հունվարի 1-ից 10-ը՝շտապբուժօգնությունը գրանցել է 6687 կանչ, որոնցից հոսպիտալացվել են 1078-ը մարդ: Ինչ վերաբերում է տոնական օրերին սննդային թունավորումներին, ապա դրանք եղել են 4-ը, գազի արտահոսքի պատճառով թունավորվածներն էլ 6 են, նրանք բոլոր հոսպիտալացվել են:

Ամփոփելով 2012թ.-ը շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2012թ.-ին շտապօգնության սպասարկման կանչերի քանակը եղել է 202 457: Համեմատություն անցկացնելով 2011թ.-ին գրանցված կանչերի քանակի հետ 2012թ.-ին դրանց թիվը աճել է 20 586-ով:

Վերջինիս համոզմամբ՝ կանչերի քանակի ավելացումը պայմանավորված է շտապօգնության բժիշկների, դեղորայքի, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացմամբ:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ շտապօգնության կանչերի մեջ մեծ տոկոս են կազմում սիրտ-անոթային հիվանդությունները, ապա սուր շնչառական ինֆեկցիաները, այնուհետև վնասվածքները:

«Տոներին գրանցվել է 2 կոտրվածք այն էլ սահադաշտում»,- նշում է Թագուհի Ստեփանյանը հավելելով, որ գրանցվել են նաև թեթև տրավմաներ: Տոներին մահվան դեպքերը եղել են 133-ը:

«Փաստինֆո»

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply