Հնարավոր է `Ադրբեջանում բանակ զորակոչվեն 20 տարեկանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 16:06

Ներկայումս այս հարցը քննարկվում է Ադրբեջանի զինված ուժերում և այլ կառույցներում, հաղորդում է “Haqqin”թերթը`վկայակոչելով “ԱՊԱ” գործակալությունը:

Առաջարկվում է որպես զորակոչման տարիք հաստատել 19 կամ 20 տարեկանը:

Այդ առաջարկը հիմնավորվում է նրանով, որ 18 տարեկան հասակում զորակոչիկների մեծամասնությունը անփորձ է, ֆիզիկապես և հոգեպես անպատրաստ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բանակում բացասական դեպքեր տեղի են ունենում հիմնականում այն զինվորների հետ, ովքեր վերջերս են զինվորական ծառայության անցել:

Նախատեսվում է, որ վերոնշյալ առաջարկը ընթացիկ տարում քննարկվելու է Ադրբեջանի ազգային ժողովում :

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply