Էրդողանն ու Դավութողլուն Լիբիայում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2010 17:51

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Լիբիա` մասնակցելու Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին:

Մեկնումից առաջ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ գլխավոր զեկուցողն է լինելու հանդիպման բացման արարողության ժամանակ և ավելացրել, որ նախատեսվում է հանդիպումներ անդամ-երկրների ղեկավարների հետ:

«Մենք կունենաք հնարավորություն` քննարկելու մեր երկկողմ հարաբերությունները և մեր կապերը Արաբական լիգայի հետ»,-ասել է Էրդողանը:

Վարչապետի հետ Լիբիայում է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն:

Էրդողանը Թուրքիա կվերադառնա կիրակի:

AA

Նշենք, որ թուրք-լիբիական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Էրդողանի նախորդ այցելության (անցյալ տարվա նոյեմբերին) արդյունքում 8 պայմանագիր է կնքվել: Կողմերը պատրաստակամություն էին հայտնել արտաքին առևտրի ծավալը բարձրացնել մինչև 10 միլլիարդ դոլլարի: Լիբիան Թուրքիայի համար կարևոր է Աֆրիկայում թուրքական ակտիվ դերակատարություն ապահովելու համար:

Դիտվել է 1982 անգամ:
Print Friendly

Leave a Reply