Ադրբեջանում ոստիկանությունը շարունակում է ոտնահարել լրագրողների իրավունքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 13:42

Ադրբեջանում ոստիկանության բռնությունից լրագրողներին արդեն չեն փրկում նույնիսկ “Press” գրությամբ բաճկոնները: Այդ մասին հունվարի 14-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում նշել է Ադրբեջանում Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը, հաղորդում է ադրբեջանական “Contact” թերթը:

Նման բռնություն կիրառվել է հունվարի 12-ին Բաքվում տեղի ունեցած ցույցի ժամանակ, որն ուղղված էր բանակում զինվորների մահվան դեմ:

Ունենալով ոստիկանների բռնությունը ներկայացնող վիդեո`Հուսեյնովը հայտարարել է.“Ես պահանջելու եմ պատժել ոստիկաններին, ովքեր խոչընդոտել են իմ մասնագիտական գործունեությանը, նրանց դեմ քրեական գործ հարուցել, առողջական վիճակիս հետազոտություն իրականացնել, նյութական և բարոյական վնասը փոխհատուցել”:

Ցույցերի ընթացքում լրագրողների անվտանգությունը ապահովելու համար Հուսեյնովը առաջարկում է լրագրողներին տրամադրել ոչ միայն բաճկոն, այլև սաղավարտ`ուղեղի ցնցումից խուսափելու համար:

Լրատվամիջոցների իրավունքների ինստիտուտի տնօրեն Ռաշիդ Հաջիլըն նշել է նաև, որ անհրաժեշտ է քրեական գործ հարուցել`լրագրողներին ծեծելու համար:

Նշենք, որ հունվարի 12-ին ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել ԶԼՄ-ի այլ ներկայացուցիչների նկատմամբ:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply