ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը հանդես եկավ դասախոսությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2010 17:22

Մարտի 25-ին ՆԱՏՕում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Հայաստանի անվտանգության քաղաքականությանը եւ Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Անտվերպենի «Լեսսիուս» համալսարանական քոլեջում: Միջոցառմանը մասնակցեցին դասախոսներ, ուսանողներ, Եվրոպական հանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները, որոնք միտված են տարածաշրջանում առկա հակասությունների հաղթահարմանը, ընդհանուր շահերի շեշտադրմանը, բաժանարար գծերից ազատմանը` առաքելության ղեկավարը անդրադարձավ ՀԱՊԿին անդամակցությանը, ՆԱՏՕի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններին:

Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքները, Ադրբեջանի վարած խտրական քաղաքականությունը, ԼՂ ժողովրդի դեմ դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային եւ դրա հետեւանքներին, հիմնախնդրի կարգավորման ջանքերին:

Հյուսիսատլանտյան դաշինքում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես նաեւ այն արհեստական պատրվակներով ձգձգելու թուրքական կողմի փորձերը:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply