Ստեփանավան–Վանաձոր ճանապարհին մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 15, 2013 12:13

Հունվարի 14-ին,  ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանավան–Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ -2121» և «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ԳԱԶ-24»-ի երեք ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 668 անգամ:
Print Friendly

Leave a Reply