7 հազար դոլար առևտրային կաշառք` ջրօգտագործման համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 15, 2013 11:37
Ապօրինի ջրօգտագործում իրականացնելու համար շուրջ 7000 ԱՄՆ դոլար կաշառք է տրվել առեւտրային կազմակերպության ծառայող Ն.Սողոմոնյանին։ Սա պարզել են իրավապահները և առևտրային կաշառք տալու համար մեղադրանք առաջադրել քաղաքացի Արթուր Հովհաննիսյանին։
Նախնական քննության նյութերի համաձայն, 2003-2008թթ. ընթացքում ապօրինի ջրօգտագործում իրականացնելու նպատակով Ա.Հովհաննիսյանը առևտրային կազմակերպության ծառայող Ն. Սողոմոնյանին տվել է 7000 ԱՄՆ դոլար առևտրային կաշառք: Բացի դա 2009թ մարտ-հունիս ամիսներին խաբեությամբ Երևան ջուր ՓԲԸ-ին պատճառել է առանձնապես խոշոր չափի` 17 474 725 դրամի վնաս:
Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Նկատենք, որ այս քրեական գործը դատարանում է գտնվում 2012 թվականի մայիսի 7-ից և դեռևս առաջին ատյանի դատարանի վարույթում է։
Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply