Գործակալյանն իր խնամքի տակ է վերցրել որդուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 11:31

Սպանված Իրինա Կաբանովայի ավագ որդուն իր խնամքի տակ է վերցրել տղայի կենսաբանական հայրը, կնոջ նախկին ամուսինը` Մաքսիմ Գործակալյանը:

Օրերս հետաքննությանը հաջողվեց պարզել, որ բլոգեր Իրինա Կաբանովային սպանել է ամուսինը`  Ալեքսեյ Կաբանովը: Մինչ բացահայտումը  Ալեքսեյ Կաբանովը  լուր էր տարածել, որ իբր ընտանեկան վեճից հետո կինը վերցրել է անձնագիրը և գումար ու հեռացել տնից: Օրեր անց հայտնաբերվեց կնոջ մասնատված մարմինը: Հետաքննությունը պարզեց, որ վիճաբանության ժամանակ ամուսինը   խեղդել է կնոջը, ապա մասնատել մարմինն ու նույնիսկ հասցրել մի մասից ազատվել:  Վիճաբանության պատճառը եղել է փողը:

Երեխաները տեղյակ չեն, թե ինչ է կատարվել, նրանց ասել են, որ մայրիկը Ղրիմում է, իսկ հայրիկը` Իսրայելում:

Իրինա Կաբանովայի ավագ որդին` 6-ամյա Իլյան պատմել է, որ մայրիկը հաճախ չէր զբաղվում իրենցով.  “Մայրիկն անընդհատ համակարգչի մոտ աշխատում է, մեկ մեկ էլ մեզ հետ է խաղում”:

Իրինա Կաբանովան վաստակում էր սրբագրություն անելով, նաև  ռադիոկայանի հաղորդավարուհի էր: Իսկ նրա ամուսինը`Ալեքսեյ Կաբանովը,  ժամանակին եղել է հաջողակ գործարար, սակայն  վերջերս չէր աշխատում: Ընտանիքն ապրում էր Իրինայի վաստակած գումարով:

Իրինայի մարմնի մնացած մասը հայտնաբերվել էր տան մոտ կայանած ավտոմեքենայի բեռնախցիկում (ավտոմեքենան Ալեքսեյ Կաբանովի ընկերուհուն էր պատկանում):

Իրինան բազմազավակ մայր էր:  Երեխաներից ավագը  նախկին ամուսնուց էր: Երեխան միշտ էլ շփվել է հարազատ հոր հետ: Նախկին կնոջ սպանության ժամանակ Մաքսիմ Գործակալյանը Իսրայելում է եղել, գործուղման: Տեղեկանալով կատարվածի մասին`  միջազգային Pynes & Moerner  ընկերության իրավաբանն իսկույն վերադարձել է Ռուսաստան:

Դեռևս անհայտ է մյուս 2 երեխաների` 3-ամյա Տարասի ու 2 տարեկան Դաշայի հետագա ճակատագիրը: Փոքրիկներն առայժմ գտնվում են հիվանդանոցում, քանի որ հիվանդ են ու հսկողության կարիք ունեն: Դրանից հետո դատարանը կորոշի երեխաներին  Ալեքսեյի , թե Իրինայի ծնողներին հանձնելու խնդիրը:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply