Ձյան ծանրությունից փլուզվել են տանիքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 15, 2013 10:56

Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 12-ին և 13-ին ձյան ծանրությունից փլուզվել են Հողմիկ գյուղի թիվ 1 և 2 տների տա­նիք­նե­րը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են Թ. Զաքարյանին պատկանող տան տանիքը` 160 քմ մակերեսով, Ա. Դանիելյանին պատ­կա­նող տան տանիքը` 66 քմ և պատը` 33 քմ, Ս. Զաքարյանին պատկանող թիվ 10 տան մոտ գտնվող անասնագոմի տանիքը` 84 քմ մակերեսով և պատը` 30 քմ, տուժածներ չկան:

 

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply