Քաղաքացին հոգեկան անհավասարակշիռ վիճակում փակվել էր տանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 15, 2013 10:54

Հունվարի 14-ին, ժամը 16.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի 13/4 տան բնա­կի­չը հոգեկան անհավասարակշիռ վիճակում փակվել է տանը, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկա­րար­ների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որից հետո շտապօգնության ծառայության աշխատակիցները 1965 թ. ծնված Մ. Մարտիրոսյանին տեղափոխել են «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նորքի հո­գեբուժական կլինիկա:

Դիտվել է 646 անգամ:
Print Friendly

Leave a Reply