Ալժիրի իշխանությունները փակել են Մալիի հետ սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 10:44

Ալժիրի իշխանությունները որոշել են փակել Մալիի հետ սահմանը. անցած շաբաթ այնտեղ մարտեր են ծայր առել իսլամիստների ու կառավարական զորքի միջև:

Ալժիրի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, Ալժիրը “միշտ փորձել է օգնել եղբայրական Մալիին` հաղթահարելու դժվարությունները  ճգնաժամից դուրս գալու համար”:

Ավելի վաղ Մավրիտանիայի իշխանությունները զորքեը դիրքավորել էին Մալիի սահմանին, նաև ավելացրել  հսկիչ թռիչքների քանակը: Երկրի մի շարք շրջաններ լրացուցիչ ուժեր են բերվել` անվտանգության ու սահմանը փակելու նպատակով:

ԱՄՆ-ը Ֆրանսիայի զորքին Մալիում իսլամական զինված խմբավորումների դեմ պայքարելու համար օգնություն է ցուցաբերում: Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտնել է, որ Իսլամական Մահրիբում Ալ Քաիդայի խմբավորումն անմիջական սպառնալիք չէ ԱՄՆ-ի համար, սակայն, վերջին հաշվով դա է   նրանց նպատակը:

“Մենք պետք է քայլեր ձեռնարկենք դա թույլ չտալու համար:  Մեր պարտականությունն է թույլ չտալ, որ “Ալ Քաիդան” իսլամական Մահրիբի երկրներում օպերատիվ հենակայաններ ստեղծի Աֆրիկայի  հյուսիում”, -նշել է նա:

Ավելի վաղ Վաշինգտոնն առաջարկել էր Փարիզին օգտագործել ամերիկյան անօդաչու սարքերը: ԱՄՆ-ը պատրաստ է նաև իր օդային տանկերները տրամադրել ֆրանսիական  ռազմական ավիացիան լիցքավորելու համար: Սակայն դեռևս  Մալիի օպերացիային ԱՄՆ ցամաքային զորքերի մասնակցության մասին խոսք չի եղել:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply