Քարաթափում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 15, 2013 10:40
Հունվարի 14-ին, ժամը 10.20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայք մարզի «Արզնի» ՀԷԿ-ի տարածքում տեղի է ունեցել քարաթափում, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ՀԷԿ-ի վարչական շենքին հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է տանիքը` 7 քմ մակերեսով և առկա է 4-5 քարաբեկորների անկման վտանգ, անհրաժեշտ է հա¬մապատասխան մասնագետների եզրակացությունը:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տե¬ղե¬կատվություն:






Facebook
Tweet This
Email This Post
