ԱՄՆ-ում կբացվի աշխարհում առաջին գրադարանն առանց գրքի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 10:11

BiblioTech –ը կդառնա աշխարհում առաջին հանրային գրադարանը, որտեղ սովորական գրքերը լրիվ փոխարինված կլինեն էլեկտրոնայիններով:

Նախագծի հեղինակը տեղի դատավոր Ներլսոն Վուլֆն է: Նրա խոսքով, գաղափարը ծնվել է  Սթիվ Ջոբսի կենսագրականը կարդալու ժամանակ, որի հեղինակը CNN –ի նախկին ղեկավար,  The Time-ի խմբագիր Ուոլթեր Իսահակսոնն է:

Սկզբում գրադարանում 100 սարքավորում կլինի` էլեկտրոնային գրքերի ընթերցման համար: Դրանցից կարելի է օգտվել ընթերցասրահում  կամ էլ տուն տանել որոշակի ժամանակով: Բացի այդ, բոլոր ցանկացողները կարող են գալ  BiblioTech իրենց սարքավորումով ու ներբեռնել իրենց դուր եկած գիրքը:

“Գրադարանը լրիվ անվճար է, միակ բանը, որի համար երևի գումար գանձվի, նյութերի տպագրումն է”,-ասել է նախագծի հեղինակը:

Այս նոր գրադարանի բացումը տեղի կունենա  2013-ին, Տեխասի Սան Անտոնիո քաղաքում:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply