Չեխ կինը կուրծքը վերածել է հայտարարությունների պատի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 15, 2013 9:57
Եթե բնությունը քեզ օժտել է բարեմասնություններով, ուրեմն պետք է փորձել այդ պարգևը խելամտորեն կիրառել: Ահա այսպես է մտածել Չեխիայի բնակչուհին իր կրծքի վրա հայտարարություն տեղադրելիս:
Հաճախորդները ոչ մեծ գումարով կարող են իրենց հայտարարությունը “տեղադրել” այս յուրօրինակ “պատին”: Պատվերն իրագործելու համար պատվիրատուն հայտարարության տեքստն ուղարկում է “գովազդային ընկերությանը”` դրա համար վճարելով 5 ֆունտ: Իսկ ով կկամենա վարձակալել “գովազդի” ողջ մակերեսը, ստիպված պետք է 9 ֆունտ վճարի:
Սկզբում հնարամիտ կինն իր գովազդը հատուկ կայքերում էր տեղադրում, իսկ հետո անցավ սոցցանցերին, քանի որ, նրա խոսքով, դրանք շատ ավելի արդյունավետ են աշխատում:
“Ես համակրելի երիտասարդ աղջիկ եմ, առաջարկում եմ իմ կրծքի վրա գովազդ կամ էլ բացիկ տեղադրել: Գրեք ինձ և շուտով կստանաք այն նկարը, որում ձեր գովազդն ինձ վրա է գրված”,-ասվում է հայտարարության մեջ: Նա նշում է, որ հաճախորդների պակաս չունի, իսկ օգտատերերն իր էջում դրական արձագանքներ են թողնում:
” Գնի ու որակի հարաբերակցությունը պարզապես հրաշալի է: Սակայն ես ավելին կվճարեի գովազդն անձամբ տեղադրելու համար”,-գրում է նրանցից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
