ԱՄՆ-ի դատարանը 12-ամյա տղային հոր սպանության մեջ մեղավոր ճանաչեց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 15, 2013 9:29
Կալիֆոռնիացի դպրոցականը մեղավոր ճանաչվեց նեոնացիստ հոր սպանության մեջ: Տղայի հայրը Ազգային-սոցիալիստական շարժման մասնակից էր: Տղան խոստովանել է, որ որոշել է սպանել հորը, որպեսզի ընտանիքում տանջանքներին վերջ դրվի:
Պաշտպանությունը պնդում էր, որ նրա արարքի դրդապատճառը մշտական բռնության ու տանջանքի մթնոլորտն է, որում մեծացել է երեխան: Տղային կուղարկեն անչափահաս հանցագործների կենտրոն:






Facebook
Tweet This
Email This Post
