Գվատեմալայում սպանել են վարսավիրանոցում հերթում կանգնած քաղաքապետին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 15, 2013 9:18
Հուտիապայի քաղաքապետին ատրճանակի կրակոցով սպանել են անհայտ 2 տղամարդիկ: Նրանք 6 կրակոց են արձակել քաղաքապետ Կառլոս Էնրիկե Կաստիլոյի ուղղությամբ, որը սպասում էր իր հերթին` վարսավիրի մոտ: Հանցագործները վարսավիրանոցի մոտով անցնում էին մոտոցիկլով:
Կաստիլյոյի մահը հետևել է երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինայի դիմումին: Նա դիմել էր ժողովրդին իր պաշտոնավարության անցնելու մեկ տարին լրանալու կապակցությամբ ու հայտարարել, որ երկրում նկատվում է հանցավորության մակարդակի պատմական նվազեցում:






Facebook
Tweet This
Email This Post
