Բեռլինում գողերը թալանել են բանկը 30-մետրանոց թունել փորելով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 8:59

Բեռլինի ոստիկանությունը հետաքննում է հանդուգն կողոպուտը: Որպեսզի ներթափանցեն բանկերից մեկի պահեստը, հանցագործները   30-մետրանոց թունել են փորել: Հետաքննությունը պարզել է, որ գործողության նախապատրաստման վրա չարագործները մի քանի ամիս են ծախսել: Հավանաբար նրանք արհեստավարժ են եղել:

Կողոպուտի մասին իրավապահները պատահական են իմացել, երբ արտակարգ ծառայությունը հարևան ավտոտնակից  հրդեհի ահազանգ է ստացել: Չի բացառվում, որ գողերը հատուկ էին այրել շինությունը, որպեսզի ծածկեն հանցագործության հետքերը: Թալանված գումարի չափը դեռևս հայտնի չէ:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply