Պեկինում օդի աղտոտման պատճառով շնչառական խնդիրներով 1000 երեխա է հոսպիտալացվել,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 23:52

Ըստ բնապահպանների՝ Պեկինում այս հանգստյան օրերին օդի աղտոտվածության մակարդակը ամենավատ ցուցանիշն է ունեցել: Քաղաքում օդի աղտոտվածության աստիճանը նորմայից 30-45 անգամ բարձր է:

Չինաստանի պետական մարմինները հաստատել են, որ ավելի քան 1000 մանուկներ շնչառական խնդիրներ են ունեցել Պեկինում արդեն չորրորդ օրը տևող օդի աղտոտվածության ճգնաժամի պատճառով:

Ավելի քան 20 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանի մայրաքաղաքը ուրբաթ օրվանից պատված է մառախուղով, որի պատճառով տեսանելիության մակարդակը անկում է ապրել, իսկ երթևեկությունը խիստ խաթարվել:

Քաղաքի օդի աղտոտվածության մոնիտորինգի կենտրոնից բնակիչներին հորդորել են մնալ տանը: Ըստ երևույթին կրիտիկական վիճակը կշարունակվի ևս երկու օր:

Չինաստանում աղտոտվածությունը մեծ խնդիր է հանդիսանում երկրի ինդուստրիալիզացիայի մեծ տեմպերի, ինչպես նաև արդյունաբերության՝ ածխի էներգիայի վրա հիմնված լինելու, մեծ քանակությամբ մեքենաների առկայության և բնապահպանական նորմերին չհետևելու պատճառով: Իրավիճակը հիմնականում առավել սրվում է ձմռանը՝ ջեռուցման աշխատանքների սկսվելու հետ:

Չինաստանի այլ քաղաքներում՝ Թայվանում, Ուհանում, նույնպես ծայրահեղ աղտոտված իրավիճակ է:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply