Ըստ աստղագետների տիեզերքի ամենամեծ տարիքն ունեցող աստղը 13.2 միլիարդ տարեկան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 23:36

Աստղը իր հայտնաբերումից գրեթե 100 տարի անց գիտնականների կողմից հետազոտվելուց հետո պարզվել է, որ հանդիսանում է տիեզերքի մինչ այս դիտարկված ամենահին մարմինը:

13.2 միլիարդ հնարավոր է և ավել տարիք ունեցող աստղը գտնվում է Երկրից 186 լուսնային տարի հեռավորության վրա:

Ըստ գիտնականների Մեծ պայթյունը տեղի է ունեցել 13.77 միլիարդ տարի  առաջ: Փաստորեն HD 140283 անունն ունեցող աստղը ամենահին երկնային մարմիններից մեկն է հանդիսանում:

Գիտնականները եզրակացնում են, որ աստղը պատկանում է Մեծ պայթյունից հետո առաջացած երկնային մարմինների երկրորդ սերնդին, քանի որ այն ծանր նյութեր է պարունակում: Համարվում է, որ առաջին սերնդին պատկանող աստղերը հելիումի կշռից պակաս զանգված ունեցող նյութեր էին պարունակում, որոնց մի քանի հարյուր տարիների ընթացքում փոխարինվեցին HD 140283-ի տիպի աստղերով:

Նախկինում Methuselah2 անվամբ աստղի տարիքը ևս սահմանել էին 13.2 միլիարդ տարի, սակայն հետագայում պարզվեց, որ դա այդպես չէ: Ամեն դեպքում գիտնականները պնդում են, որ HD 140283 տարիքը անառարկելի ճշտությամբ են որոշել:

 

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply