Նյու Յորքի մետրոներում կրկին կիսամերկ ուղևորներ են հայտնվել (ֆոտոշարք)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 21:08

Այս տարի Նյու Յորքի մետրոյում, որից օրական 4 մլն մարդ է օգտվում, որդեն 12-րդ անգամ անցկացվել է «կիսամերկ» ակցիան: «Մետրոյում առանց տաբատի ճանապարհորդություն» կոչվող նախաձեռնության մասնակիցները, չնայած ձմռան ցրտին, մետրոյի կայարաններում կամ հենց վագոններում առանց տաբատի են շրջում`դառնալով հարյուրավոր անցորդների զարմանքի, երբեմն էլ ծիծաղի առարկան:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը ևս հրապարակել է սոցիալական մեդիայում մեծ արձագանք գտած նախաձեռնության լուսանկարները: Կամավոր մասնակիցներից կազմվել են խմբեր, որոնք մտնելով մետրոյի տարբեր կայարաններ, հանում են իրենց տաբատները`դնելով դրանք պայուսակների մեջ: Այնուհետև այդպիսի տեսքով, կարծես թե ոչ մի արտասովոր բան էլ չի պատահել, նստում են վագոններում և շարժվում նախընտրելի ուղղությամբ: Այս յուրատեսակ ֆլեշ-մոբի կազմակերպիչները նշել են, որ այն շարունակական է լինելու:

 

 

 

 

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply