Ստամբուլի հայաշատ Սամաթյա թաղամասը «փշերի վրա է»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 14, 2013 20:06
Ստամբուլի Սամաթյա թաղամասում հայազգի Մարիցա Քյուչուքի սպանությունից հետո, այդ սարսափելի արարքի պատասխանատուներին դեռևս չհայտնաբերած, բռնության նոր դեպք է արձանագրվել: Անցած կիրակի Սուրբ ծննդյան պատարագին շտապող մեկ այլ տարեց կին փողոցում 3 անծանոթի կողմից հարձակման է ենթարկվել: Անհայտ անձինք կնոջը ուժով մեքենա են նստեցրել և նրան հրաշքով է հաջողվել փրկվել:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը`անվտանգության աշխատակիցները Մարիցա Քյուչուքին սպանած հանցագործներին դեռևս չեն հայտնաբերել, չնայած այդ ուղղությամբ 20 ջոկատ է աշխատում: Չի հաստատվել նաև այն վարկածը, թե Քյուրուքին սպանել են ազգային ատելության հողի վրա: Նշվել է նաև, թե իրականությանը չեն համապատասխանում տարեց կնոջ կրծքին խաչի տեսք ունեցող կտրվածքի առկայության մասին լուրերը:
Հայաշատ թաղամասի բնակիչներից Անահիտ Ֆըռընջըն ասում է. «Երեխաների և տարեցների հոգեկան աշխարհը խաթարվել է: Տարեց մորս ասում ենք, որ անծանոթ ոչ ոքի հետ չխոսի»: «Պետությունը պետք է րոպե առաջ ձերբակալի մեղավորներին»,-նշում է թաղամասի մեկ այլ բնակիչ Բեսե Քաբաքը:






Facebook
Tweet This
Email This Post
